Նադեժդա Սարգսյանը շնորհավորեց Ռիվասին 7-դ տեղի կապակցությամբ

By Sergey

"Շատ լավ է, շատ լավ," Նադեժդա

ԵՐԵՎԱՆ - Մայիսի 29-ի երեկոյան Օսլոյում կայացած Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը նվաճեց 7-դ տեղը, ինչը Հայաստանում ստացավ ոչ միանշանակ արձագանք: Հայ հանդիսատեսն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները բավական զուսպ արտահայտվեցին արդյունքի վերաբերյալ: Առավել եռանդուն արտահայտվեց և Ռիվասին շնորհավորեց երգչուհի Էմմիի մայր  Նադեժդա Սարսգսյանը:

“Ես ուզում եմ սրտանց շնորհավորել մեր աստղին 7-րդ տեղի կապակցությամբ,” նշեց Եվայի մրցակից երգչուհու մայրը: “Ես և Էմման.. կներեք` Էմմին մբողջ գիշեր անքուն հետևում էին մրցույթի ընթացքին: Անչափ ուրախ ենք, որ նա կարողացավ գրավել համեմատաբար լավ տեղ:”

Փորձագետների մի մասը հակված է հեգնանքի տարրեր մատնանշելու Սարգսյանի ելույթում` կապելով այն Ռիվասի հանդեպ հնարավոր բացասական նստվածքի հետ, որը կարող էր առաջանալ Էմմիի Եվրատեսիլ չգնալու արդյունքում:

Ալլա Լևոնյանը վստահ է, որ “Եվան գրավեց 7-դ տեղը” արտահայտության 14 անգամ կիրառումը 15 րոպեյանոց մամլո ասուլիսի ընթացքում կարող է ունենալ որոշակի հոգեբանական ենթատեքստ:  “Կարծում եմ Ռիվասի հայտնությունը և առաջխաղացումը դեռ դառը հիշողություններ է արթնացնում Եմմիենց մոտ,  սակայն չեմ բացառում, որ շնորհավորանքը կարող է լինել անկեղծ,”  հավելեց Լևոնյանը:

Նադեժդա Սարգսյանը լրագրողների հարցին պատասխանեց, որ “բնականաբար անկեղծ է: Ես իրոք լիաթոք շնորհավորում եմ նրան 7-դ տեղի կապակցությամբ: Իհարկե 7-դ տեղը այդքան լավը չէ որքան կլիներ օրինակ.. առաջին տեղը, կամ երկրորդ, կամ երրորդ, կամ չորրորդ, կամ հինգերրորդ, կամ վեցերորդը, սակայն միևնույն է` այդքան վատ չէ: Ես նորից եմ ուզում կրկնել` շնորհավորում եմ նրան 7-դ տեղի կապակցությամբ:”

"Անհրաժեշտության դեպքւմ երկու մետրանոց երգչուհի կգտնենք," Պողոսյան

Անդրադառնալով Ռիվասի 7-դ տեղի գրավմանը` Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց իր հիասթափությունը և զարմանքը: “Կարծում եմ սա մեծ քաղաքականության արդյունք է, որը կապ չունի երգի ներկայացման որակի հետ: Հայաստանի ներկայացուցիչը գերազանցում էր իր բոյով և բուսաթով, ինչպես նաև ..  թոքերի զանգվածով բոլոր մյուս մասնակիցներին.. Արդար և ազնիվ պայմաններում նա միանշանակ կնվաճեր առաջին տեղը:”

Այս կարծիքին են նաև Հայաստանի մյուս մշակութային գործիչները և աստղերը: նման բոյով ռեսուրս ուղարկելով` հայ երկրպագուների հավակնությունը ամենամեծն էին: Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը տիրաետում է 1.94 մետր բոյի և 100 մետրը կարողանում է անցնել 4.31 վայրկյանում, ինչը մեծ ակնկալիքներ էր ստեղծել հայ հանդիսատեսի մոտ:

Հաջորդ տարվա համար մշակույթի նախարարությունը և հանրային հեռուստատեսությունը արդեն հայտարարել են հավակնորդների  1.96 մետրից ոչ պակաս լինելու պահանջը: “Մենք կշարունակենք ավելացնել բոյի նվազագույն սանդղակը այնքան, մինչև Եվրոպան ստիպված չլինի մեր երաժիշտներին ճանաչել լավագույնը,” ամփոփեց մշակույթի նախարարը:

Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով  Հայաստանի մասնակցության իրականացումը կարող է լինել ֆուտբոլային դիվանագիտության շարունակությունը նոր ֆորմատով. “Վստահ եմ, որ Հայաստանը փնտրում է նոր ուղիներ Թուրքիայի հետ շարունակելու այն երկխոսությունը, որը սառեցվեց ֆուտբոլային խաղերից հետո: Սա ուղերձ էր, որ Հայաստանը պատրաստ է լուրջ զիջումների գնալ ոչ միայն ֆուտբոլի դաշտում այլ նաև այլ ոլորտներում,” ասաց Գիգագոսյանը:

2 Responses to Նադեժդա Սարգսյանը շնորհավորեց Ռիվասին 7-դ տեղի կապակցությամբ

  1. tatevik says:

    :)

  2. Anet says:

    հիմա Էմմին մտածում է, եթե ինքը գնար ավելի լավ տեղ կգրավեր :-D