Press "Enter" to skip to content

Քանդել, թե չքանդել. առանց փողկապի զրույց Գարեգին Բ-ի հետ

By Sergey

"Նոր եկեղեցին կբացի նոր հնարավորություններ հայ աղոթողների առջև", ՆՍՕՏՏ

(Ս=Սերգեյ)  (Կ=Կաթողիկոս)

Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ-ն համաձայնվեց պատասխանել ԱրմՔոմեդիի մի քանի հարցերին` կապված կինո Մոսկվայի դահլիճի ապամոնտաժման ծրագրերի հետ:

Ս. Նախ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, պարոն Ներսիսյան: Կաշխատեմ շատ ժամանակ չխլել…

Կ. Եթե դժվար չի … «Ձերդ Սուրբ Օծություն»

Ս. Հա.. կներեք: Եվ այսպես միանգամից սկսենք ամենակարևորից` ինչո՞ւ որոշեցիք քանդել կինոդահլիճը:

Կ. Նախ թույլ տվեք ամենայն Հայոց ժողովրդին հանդուրժողականության կոչ անել: Չնայած մեր դժվար ժամանակներին` մենք չպետք է տրվենք թշնամանքին և պետք է շարունակենք սիրել միմյանց:

Ս. Օքեյ. իսկ հիմա… ինչո՞ւ որոշեցիք քանդել դահլիճը:

Կ. Սիրելի տիար Սերգեյ:  Նախ սա կառավարության որոշումն էր: Եվ ընդհանրապես խնդիրը ոչ թե ինչ-որ բան քանդելու… Որդյակս, նախ խնդրում եմ ծամոնդ հանիր…

Ս. Կներեք..  Շատ բարի, բայց չէ՞ որ շատերի կողմից այդ դահլիճը ընկալվում է որպես Երևան քաղաքի ճարտարապետական արժեք: Արդյո՞ք դա դուք չեք կարևորում:

Կ. Սիրելի որդյակ: Մայր Աթոռը չի քանդում այդ դահլիճը քանդելու համար: Մայր աթոռը փոխարենը կառուցում է նոր եկեղեցի: Սովետական հրեշագործների կողմից քանդած մի գեղեցիկ, գողտրիկ մատուռ: Մենք ընդամենը վերականգնում ենք պատմական արդարությունը:

Ս. Բայց չէ՞ որ հրեշագործները նաև կառուցել են ամբողջ Երևանը.. Իսկ մյուս կողմից մի քանի հարյուր տարի առաջ նաև այլ շինություններ կային այս տարածքներում… արդյոք պետք է քաղաքի դեմքը այդպես փոխել: Նույն հաջողությամբ հնեաբանները կարող են  պահանջել Մատենադարանի տեղը վաղուց քանդված ինչ-որ դինոզավրի կարևոր քարանձավ վերականգնել, կամ Հրապարակում, եթե չեմ սխալվում ուղափառ եկեղեցի կար, որը էլի հոգևոր ու մշակութային արժեք է ներկայացնում: Ի՞նչ, հիմա Հրապարակի մեջ տեղում վերականգնենք նաև այդ եկեղեցի՞ն:

Սովետական բռնազավթիչների կողմից բարբարոսաբար կառուցված կինոդահլիճ

Կ. Սիրելի երիտասարդ: Պետք չէ անհեթեթության հասցնել ամեն ինչ: Կա ծրագիր, կա կառավարության որոշում: Ի վերջո գուցե իրոք կա Աստված: Աստված ուզում է, որ այդ եկեղեցին կառուցվի:

Ս. Պարոն Ներսիսյան, այ պատկերացրեք..

Կ.  Սուրբ Օծություն… Ձերդ Սուրբ Օծություն… ախր խնդրեցի..

Ս. Կներեք… Այ պատկերացրեք..

Կ. Ծամոնը…

Ս. Հազար ներողություն… Պատկերացրեք, Էջմիածնի տեղը լիներ հին ամֆիթատրոն… ու նույնիսկ, եթե չեմ շփոթվում իրականում էլ Էջմիածինը կառուցվել է ինչ-որ հեթանոսական տաճարի վրա: Հիմա ինչ, պետք է քանդենք, որ դա վերականգնե՞նք:

Կ. Ոչ: Ձեր բերած զուգահեռները անհիմն են: Եվ ընդհանրապես ամբողջ Երևանում ագրեսիվ շինարարություն է գնում: Բազմաթիվ մեծահարուստներ արդեն աղավաղել ու աղավաղում են մեր քաղաքը:  Այդ ամենի վրա կարծես աչք եք փակում, բայց հենց մի փոքր օբյեկտ Ներսիսյանին պիտի հասներ…

Ս. Նորին Սուրբ Օծությանը..

Կ. Հա.. կներեք… Հենց մի կետ էլ մեզ հասավ, բոլորը կարծես դրան էլ սպասում էին, որ հարձակվեն: Նայեք` մյուսները որքան են փչացնում քաղաքը ու տեսեք` որքան աննշան ենք մենք փչացնում Երևանը:

Ս. Բայց արդյո՞ք կա այդ եկեղեցու իրական պահանջը: Կարծում եմ ներկայիս եկեղեցիները նույնիսկ կիսադատարկ են գրեթե միշտ:

Կ. Սխալվում ես, երիտասարդ: Եկեղեցիները մեծագույն դժվարությամբ են հասցնում սպասարկել կնունքներն ու հարսանիքները: Այսօր Հայաստանում կա եկեղեցիների և տերտերների մեծ պահանջ:

Ս. Իրո՞ք:

Կ. Իհարկե: Մեր տնտեսական վիճակը և երկրի զարգացումը դարձնում է եկեղեցին առավել կարևոր: Ավելի և ավելի շատ հայորդիներ հասկանում են, որ արժանապատիվ կյանքի միակ ելքը կրոնի կողմից առաջարկվող հնարավորություններն են: Եկեղեցին երջանիկ կյանքի նոր հորիզոններ է բացում մարդկանց առջև:

Ս. Այսպիսի մի հարց: Իսկ ի՞նչ օգուտ է տալիս եկեղեցին այսօրվա մեր հասարակությանը: Կա՞ն ինչ-որ հաջողության պատմություններ: Այսպես ասած “success stories”.

Կ. Կարծում եմ հարցը կոռեկտ չէ: Թույլ տվեք ավարտենք այսքանով:

Ս. Լավ: Վերջին հարցը: Իսկ եթե պարզվի, որ երևանցիների մեծամասնությունը այնուամենայնիվ դեմ է եկեղեցու կառուցմանը, ի՞նչ դիրք կընդունի եկեղեցին:

Կ. Եկեղեցին օրինապաշտ մարմին է… կա կառավարության որոշում, կան կանոնակարգեր: Վստահ եմ` Աստված մեր տեղը նույն կերպ կվարվեր:

Ս. Շնորհակալություն, պարոն…:

Կ. Սուրբ Օծություն: Հաջողություն: Ամեն:

Share

21 Comments

  1. Suicide Bomber Suicide Bomber 13/04/2010

    V desyatochku

  2. asir eli asir eli 13/04/2010

    ed erkus u kes bur azatutyan hasnelu hamar petq a karanal durs gal ekexcud mi bric…a8dyunqum shyum es evse mek u kes bur azatutyun

  3. շատ էլ լավ հումոր ա, “ոնց ասեմ” եթե չգիտես որ հումորի ուղղվածությամբ կայք ես մտել ` հիշեցնում եմ, բացի էդ էլ տղեքը դեռ մեղմ են կպել մեր սիրելի կիսամաֆիոզ կաթողիկոսին

  4. Janik Janik 13/04/2010

    Tgherq jan, harmar tema cheq @ntrel humor anelu hamar. Yes misht kardum em dzer gracner@, himnakanum bavakanin hajogh en. Sakayn ays kargi humorner@ dzez chen sazum. Cankali kliner vor chnmanveiq vorosh “homorchistneri” u mnayiq dzerbardzrutyan vra. Ays dzevov akamayic vorosh mardkanc jraghacin jur eq lcnum.
    Hajoghutyun em maghtum dzez.

  5. Arsen Arsen 13/04/2010

    chlini inch vor meky kartsum em, vor katoghikosy astco liazor nerkayacucishn e yerkri vra u nra hasceyin humor anel chi kareli???

    shat el lav kareli e u petq e, vor mi qich ushqi gan…

  6. Էդդ Էդդ 13/04/2010

    նորմալ ա, մի խառնվեք իրար,
    նույնիսկ կարելի ա ասել, որ թեման մի քիչ էր բացված, որդյակս:

  7. Olya Olya 13/04/2010

    shaaaaaaaaaaaat lavn er!!!!!!!!!!!!!!!!!! aprek!!!!!!!!!!!!!!!!!

    vor ekexecin ir texum chi u mafiozn a xekavarum da urmen sa hasnum a ed karuycin u mi ban el aveli!!!!!!!!!!!!!!!

  8. E.G. E.G. 13/04/2010

    Lav Humora, lav el sarkastica, lav el teghina u pahanjuma es seriayi ayl hodvatsner!

  9. tsiran tsiran 13/04/2010

    Էն որ եկեղեցին լավ բիզնես է, մեր կաթողիկոսը վերջերս ապացուցում է շարունակաբար: «Օբյեկտ» բացելու մասով դիպուկ էլ բնորոշել եք… Լավ է, որ մարդիկ դեռ ինչ-որ արժեքների հավատում են, բայց էկեք Աստծուն հավատանք, հա՞, ոչ թե կաթողիկոսին կամ ուրիշ տերտերների… ու շատ չմտածենք, թե դա ում ջրաղացին կարող է ջուր լցնի… Ամբողջ հարցն էլ հենց էդ է, որ եկեղեցի էսպիսի սպասավորների ու վարքի պատճառով եկեղեցին վարկաբեկվում է: Դրանից չեք վրդովվում, վրդովվում եք էդ վարքը քննադատողներից:

  10. Doesn't matter who)) Doesn't matter who)) 14/04/2010

    Այո’, եկե’ք Աստծուն հավատանք, բայց Աստծուն հավատալու համար նախ պետք է Աստվածաշնչին հավատանք: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր “եկեղեցու հորինած քրիստոնեության մեջ” և իսկական, ճշմարիտ քրիստոնեության մեջ ահռելի, անասելի, աննկարագրելի տարբերություն կա: Բայց ո?վ պետքա զգա Էդ տարբերությունը, եթե մենք`հայերս, դեռևս այն տգետ ու տխմար մտածելակերպին ենք, որ Աստվածաշունչը տերտերների, քահանաների և, առհասարակ, հոգևորականների համար է, իսկ նրանք ովքեր հետաքրքրված են աստվածաշնչով, ինչը բնականոն և նունիսկ պարտադիր գործընթաց պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնիայի համար, պիտակավորվում են որպես ցնդած, խփնված, կամ էլ գիժ հավատացյալ:
    Իհարկե, who cares a pin?? Բա? կարևոր ա, որ հայ ազգը քրիստոնեական տգիտության մեջ ա թաղված, որ մինչև հիմա այդպես էլ չիմացան Հիսուսը Աստված է, թե Աստծո Որդի, թե երկուսն էլ իրար հետ… դե բա ո~նց կարևորը Պողոս Պետրոս եկեղեցինա` ավելի կոնկրետ, ինչպես Սերգեյը դիպուկ պիտակավորեց, “ևս մի նոր օբյեկտ” բացելն ա, կարծես թե այն լույս պետքա սփռի մեր “քրիստոնեական տգիտության” (սիրեցի այս արտահայտությունը) վրա: Իրենք գերադասում են նստել հարմարավետ տաղավարներում, փափուկ բազկաթոռների վրա, մերթ ընդ մերթ շոյում են վզից կախված խաչը ցույց տալու համար, թո որքաաան աստվածապաշտ են իրենք և խոսում են ցնդաբանություններ` իրենց խոսակցականին տալով գրաբարյան հնչերանգ, որն էլ ավելի է համոզում իրենց աստվածապաշտ լինելը և հենց այդ գրաբարյան հնչերանգով հայտարարում են, որ Մոսկվա կինոթատրոնը պետք է ապամոնտաժացվի Պողոս Պետրոս եկեղեցին կառուցելու նպատակով, վաղն էլ այդ նույն գրաբարյան հնչերանգով, ինչ-որ պատճառաբանություն բերելով, կհայտարարեն, որ Օպեռան պետք է քանդվի, հետո Մարզահամերգային համալիրը….. Հրապարակի “կլորի” վրա էլ վատ չէր լինի… արդյունքում դուրս կգա, որ Աստված այդպես ցանկացավ….
    Մի քիչ շատ շեղվեցի բուն թեմայից, բայց արժեր:
    Սիրելինե’րս, եկեք ոչ թե քննադատենք մի երիտասարդի, որ փորձում է ինչ-որ կերպ ներկայացնել իրականությունը, կամ իր պատկերացմամբ իրականությանը մոտ ինչ-որ բան, այլ եկե’ք վերջապես գեթ մեկ անգամ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ………….

  11. Levon Levon 14/04/2010

    Shat lavn er 🙂 Kargin xndaci 🙂 Chem karcum, vor petutyunum mardik kan, ov voreve harganq unen mer nerkayis katoxikosi nkatmamb. I tarberutyun Vazgen Arajini, um amboxj azg@ @ndunum er vorpes hogevor arajnord.

  12. MP MP 14/04/2010

    Ոճային սխալներ

    -Կաթողիկոսին Ձերդ Սուրբ Օծություն չեն դիմում, դիմում են Վեհափառ Տեր.
    -Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ
    -Կաթողիկոսը երբեք չէր օգտագործի ‘տերտերներ’ բառը — նա կասեր քահանա կամ Տեր Հայր

    • armcomedy armcomedy 14/04/2010

      MP —
      Շնորհակալ եմ: Սենց նկատառումները մեզ իրոք օգտակար են!

    • Շվեյկ Շվեյկ 16/04/2010

      Կաթողիկոսին ո՞վ ա օծում որ իրա օծությունը սուրբ ա, այլ ոչ թե պարզապես օծություն: Սա գաղափար տվեց՝ նոր եկեղեցական սերվիսների ցանկ օրինակ՝ Կնունք, կնունք գոլդ, կնունք պլատինիում: Տարբերությունը կախված է կնքման ավազանի տեսակից՝ գոլդը ոսկեջուր ավազանում է տեղի ունենում:

  13. asir eli asir eli 14/04/2010

    es mi angam motic tesa…operayi dem@ kanachov ancnum ei hoc gceri vrayov, qich er mnaum ira` pastoren edqan el lav chmgacrac apakinerov jipi tak qcer…

    • armcomedy armcomedy 14/04/2010

      That would be a very ironic death )))

      • Շվեյկ Շվեյկ 16/04/2010

        Տեղում կարար եկեղեցական կապված սերֆիսները մատուցեր: Նոր եկեղեցական սերվիսի գաղափար էկավ նորից՝ Կոչվում ա «Մոբայլ տերտեր»՝ սև, մգեցված ապակիներով ավտոներով ֆրֆրում են ու եկեղեցական սերվիսներ մատուցանում:

  14. Arsen Arsen 14/04/2010

    Armcomedy breaks the stereotypes everywhere…

    Armcomedy rules!!!

  15. Հրաչյա Հրաչյա 15/04/2010

    Ինձ թվում ա Սերգեյը պարզապես մոռացել էր վերջում գրեր, որ դեպքերը և դեմքերը հորինված են և իրականների հետ ցանկացած համընկնում պատահականություն է։

  16. Շվեյկ Շվեյկ 16/04/2010

    Ես էլ հավաստի աղբյուրնեիրց (որոնց կասկածելու պատճառ չունեմ), որ ինքը լավ հումորի զգացում ունի: Սիրում ա անեկդոտներ պատմել ու արաղ խմել:

  17. Շվեյկ Շվեյկ 16/04/2010

    Դե որ ըտենց կաթողիկոս ունենք է՞լ չդեգրադացվենք:

Մեկնաբանությունները փակ են.