Cultural Learnings of Banks for Make Benefit Glorious Nation of Hayastan

ArmComedy researches banking system in Armenia

Dear friends,

ArmComedy is happy to announce its new initiative: Mystery Shopping among banks in Armenia. Next week, the whole editorial team of the blog (i.e. both of us) will savagely explore the “if”s and “why”s of Banks in Yerevan. Կարդալ ավելին Read more

Բրյուսովի համալսարանը հայտարարել է մարտի 8-ը բաց դռների օր

By Sergey

Պոլիտեխցիների փաստահավաք խումբը Բրյուսովի մոտ ակցիայի նախաշեմին

Մինչ կրքերը թեժանում են մարտիության շուկայում, Երևանի ամենագրավիչ ԲՈՒՀ-ը հայտարերել է իր տոնական ակցիայի մասին: Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանը մարտի ութը հայտարարել է բաց դռների օր պոլիտեխնիկի ուսանողների համար: Միայն այդ օրը պոլիտեխցիների (ավելի քիչ հայտնի որպես ԵՊՃՀ) համար ուսանողուհիների հետ ծանոթանալը կլինի 50%-ով ավելի հեշտ (մյուս ԲՈՒՀ-երի համար` միայնս 15% ավելի հեշտ): Ուսանողուհիները այդ օրը չեն կոպտի կամ ձեռ առնի կարոտած հայացքով Բրյուսովի դռների շուրջը հավաքված երիտասարդներին: Կարդալ ավելին Read more

Անփորձ 'Մաֆիա' խաղացողը (Շենգավիթ) սպանեց երեք խաղընկերների

By Sergey

Մաֆիայի սիրահարները հաշվի չէին առել քյափի 7-ով խաղացողի անփորձությունը

Շենգավիթ համայնքի բնակիչ Մամիկոն Արիստակեսյանը Մարտի 4-ին բերման ենթարկվեց կենտրոնի ոստիկանության բաժին: Ինչպես տեղեկացրեցին ոստիկանության լրատվական բաժնից Արիստակեսյանը առաջին անգամ էր խաղում մաֆիա և երկրորդ գիշերվա ընթացքում սպանեց նույն համայնքի երեք  բնակիչների: Կարդալ ավելին Read more

Տպագրվեցինք

Joker-ի նոր համարը ընթերցում են ամենուր

Ահա այս ամեկպլյուսյան վերնագրով, որոշեցինք հայտնել մեր ընթերցողներին, որ լույս տեսավ ArmComedy-ի տպագիր հոդվածը  Joker հումորային ամսագրում:

Հիշեցնենք, որ այս հոդվածը և կոմիքսը լինելու են էքսկլյուզիվ և կայքում չեն տեղադրվելու: Կարդալ ավելին Read more

Կրոնը – New PSA – Շաբաթվա սոցիալական գովազդը

Ահա և այս շաբաթվա նոր սոցիալական գովազդը, մի փոքր կրոնական թեմայով:

Նախորդ սոցիալական գովազդները կարելի է դիտել Կարդալ ավելին Read more

Ուրիշ Երևան

by Narek

Yerevan

Click to enlarge

Share