Գալուստ Սահակյանը սահմանեց ռեկորդ` համարյա մեկ ամիս առանց բլթոցների
January 28, 2010 Leave a Comment
By Sergey
Երևան, Հայաստան – Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ արտահերթ կառավարության նիստ, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվո շքանշան հանձնեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարին: Վարչապետը բարձր գնահատեց Սահակյանի նվաճումը և կոչ արեց նաև այլ խորհրդարանականներին հետևել Սահակյանի օրինակին:
Շքանշանի հանձնման արարողության ընթացքում Սարգսյանը նշեց. “Այսօր մենք տեսնում ենք, որ տարիների աշխատանքը սկսել է տալ իր արդյունքը: Խոստովանենք, որ նույնիսկ կառավարությունում քչերն էին հավատում, որ պարոն Սահակյանը կկարողանա հասնել նման արդյունքի: Պատկերացնում եք` գրեթե մեկ ամիս”, ասաց վարչապետը` ընկերաբար թփթփացնելով գործընկերոջ ուսին: Կարդալ ավելին Read more














Միացեք մեզ Follow Us!