Press "Enter" to skip to content

Անվտանգության ծառայությունները վերահսկուղության տակ են վերցրել հայ ֆուտբոլիստների ընտանիքները մոտակա ամիսների համար

By Sergey

 

Հայ ֆուտբոլիստը փորձում է տիրանալ գնդակին
Հայ ֆուտբոլիստը փորձում է տիրանալ գնդակին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը արդեն երկրորդ անգամ չկարողացավ ջախջախիչ պարտության մատնել թուրքերին` շարունակելով անհայանպաստ “2:0” ավանդույթը հոկտեմբերի 14-ին: Փոխարենը հայ մարզիկները ցուցաբերեցին հյուրընկալության երկու հրավառություն իրենց դարպասների մոտ:

Չնայած 2:0 հաշվով պարտության` Հայաստանի հավաքականը ստացավ բավական գրավիչ առաջարկ սպորտային գիգանտ  NIKE ընկերությունից: Խաղից անմիջապես հետո NIKE-ի տնօրինությունը կնքեց 20 միլիոն դոլարի պայմանագիր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայն, որի մոտական 20 տարիների ընթացքում ոչ մի հայ ֆուտբոլիստ չի կրի NIKE ապրանքանիշի ոչ մի համազգեստ կամ կոշիկ:

Այդուհանդերձ մի քանի նյարդայնացած դաշնակ ֆուտբոլասեր փորձեցին դիմավորել խաղացողներին, սակայն Զվարթնոցի անվտանգությունը թույլ չտվեց զինված երկրպագուներին մոտենալ օդանավակայան:

Հայաստանի մարզիչը կիսվեց մեր լրագրողի հետ տպավորություններով. “Ես չեմ կիսում շատերի դժգոհությունը: Ընդհանրապես տարին բավական հաջող էր. մեր թիմը խաղաց եվրոպական շատ երկրներում, օրինակ Բերլինում, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Մեր ֆուտբոլիստներից շատերը երբեք չէին եղել այդ երկրներում և բավական տպավորված են վերադարձել տեղի մշակույթով, ճարտարապետությամբ:”

Մեր այն հարցին, թե որ հաշվով են հայ ֆուբոլիստները նախընտրում պարտվել թիմի կապիտան Սահակյանը պարզաբանեց. “Ամեն ինչ կախված է տվյալ թիմի ռեյթինգից: Առավել ուժեղ թիմերի հետ մենք փորձում ենք պարտվել 1:0 կամ 2:1 հաշվով: Սակայն բնականաբար միշտ ձգտել և ձգտելու ենք 3:2 հաշվով պարտությանը, ինչը կարծում են հնարավոր է արդեն մոտակա տարիներին:”

Երկու նախագահները կիսվում են վրացիների մասին վերջին անեկդոտներով
Երկու նախագահները խաղի ընթացքում կիսվում են վրացիների մասին վերջին անեկդոտներով

Թիմի մարզիչ Մինասյանը հավելեց լավատեսությանը. “Մեր խաղացողների համար հետաքրքիր էր նաև վերջին խաղը Իսպանիայի հետ:  Մենք կարողացանք նկարվել այնպիսի հայտնի խաղացողների հետ ինչպիսիք են Կաստիլիասը, Տոռեսը: Այնպես որ միայն խաղի պարտության վրա ֆիքսվելը կարծում եմ ճիշտ չէ:”

Հայ երկրպագուների դաշնության արտաքին կապերի պատասխանատու Խաչատուր Գնդակյանը նույնպես ներկայացրեց խաղի դրական կողմերը. “Կարծում եմ յուրաքանչյուր պարտություն միայն օգնում է ուժեղացնել այն հաճույքը, որը կզգանք, երբ ի վերջո մի օր հաղթենք: Այդ առումով այս խաղը բավական օգտակար էր:”

Գնդակյանը նաև բացատրեց իր համեմատաբար լավ տրամադրության պատճառը. “Մեր ֆեդերացիան բոլոր երկրպագուներին տրամադրում է անվճար դեղամիջոցներ, որոնք մեզ թույլ են տալիս ոչ միայն չնեղվել նման հաշիվներից այլ անընդհատ ուրախ մնալ:”

Հայ ֆուտբոլասերը դառնության պահին
Հայ ֆուտբոլասերը դառնության պահին

Հայաստանի իրավապահները ամեն դեպքում խորհուրդ են տվել հայ ֆուտբոլիստներին մոտակա ամիսների ընթացքում չհաճախել հանրային վայրեր և երեխաներին չտանել դպրոց անվտանգության նկատառումներով:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Արմենյան Արմենյան 16/10/2009

    Վերջն էրրրրրրրրրրրրր………:)

  2. ireporter ireporter 16/10/2009

    լաաաավն էր, մանավանդ զինված հայ երկրպագուները :)))))

  3. R.M. R.M. 16/10/2009

    verjn eeeer………loooooooool

  4. ARTACAD ARTACAD 16/10/2009

    erexeq vergn er, es dzer gluxgorcocna, officum chgitem vonc cicaxs zspem vor gorcic chhanen 😀 😀 😀

  5. Арман Арман 16/10/2009

    Էտ Նայքի մոմենտը կարողա ճիշտ լինի?

    • armcomedy armcomedy 16/10/2009

      Լուրեր կան, որ հիմա թիմը կրում է Niike, Abidas և Ree Bok բրենդերը

  6. արտավազդ արտավազդ 16/10/2009

    Երևի այս պահի դրությամբ` ամենաբոցն ա!

  7. Nareco Nareco 17/10/2009

    Vai dashnak @lnem…. lavner !!!!

  8. S.A. S.A. 18/10/2009

    LAMO :)))))))))))))))))))))))

    BRAVO!!!!

  9. Mary Mary 18/10/2009

    aaaaaaa qyrtu hayeru asac baceeeeeeeec loooool kecce mer futbol@!!!

  10. Lilit Lilit 19/10/2009

    Awesome!!

  11. ani ani 06/12/2009

    եվրոպական շատ երկրներում, օրինակ Բերլինում, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Մեր ֆուտբոլիստներից շատերը երբեք չէին եղել այդ երկրներում և բավական տպավորված են վերադարձել տեղի մշակույթով, ճարտարապետությամբ shaaaaaaaaaaaaaaaaaaaaat lavn er erevi mer futbolistneri mecamasnutjun@ henc ajdpes el kasein

Մեկնաբանությունները փակ են.